
TEFOND թաղանթ
ՏԵՖՈՆԴ պրոֆիլավորված թաղանթը իդեալական ջրամեկուսիչ պատնեշ է, որը նախատեսված է շինարարական կոնստրուկցիաները հողի խոնավության և տեղումների ազդեցությունից պաշտպանելու համար։ Գեոմեմբրանն իրենից ներկայացնում է ելուստներով պոլիմերային թաղանթ, որոնք ձևավորում են օդային շերտ՝ ավելորդ խոնավության հեռացման համար։
Ծածկույթի համընկման հատվածներում կիրառվում է մեխանիկական փական, որը հնարավորություն է տալիս թաղանթները միացնել միասնական համակարգի մեջ։ Միացման առավել բարձր հուսալիության և ջրից առավել արդյունավետ պաշտպանության համար փականը կարող է համալրված լինել լրացուցիչ բիտումա-պոլիմերային հերմետիկով։
Դրենաժի անհրաժեշտության դեպքում կիրառվում են գեոտեքստիլային ֆիլտրով թաղանթներ, որոնք ջերմային եղանակով միացված են թաղանթի ելուստներին։ Այս կառուցվածքի շնորհիվ ձևավորվում է օդային միջանցք՝ ջրի ազատ հոսքի և հեռացման համար։