Հովաշ ընկերության մասին
2005 թվականին հիմնադրված «Հովաշ» ընկերությունը հանդիսանում է տանիքածածկման պրեմիում լուծումների, ինչպես նաև համաշխարհային առաջատար Tegola և Aquasystem բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Մենք մասնագիտացված ենք բարձրակարգ շինարարական նյութերի մատակարարման և տանիքների պրոֆեսիոնալ կառուցման ոլորտում՝ առաջարկելով բացառապես միջազգային չափանիշներին համապատասխանող արտադրանք։
Ընկերության մասնագիտացված սրահում ներկայացված է համաշխարհային ապրանքանիշների պրեմիում տեսականին.
* Տանիքի ծածկեր և արտաքին լուծումներ՝ տանիքի ճկուն ծածկեր, մետաղական ֆալցային տանիքներ, սայդինգ և մոդուլային պարիսպներ։
* Պրոֆեսիոնալ մեկուսացում՝ հիդրոմեկուսիչ թաղանթներ, պոլիմերային և ջրամեկուսիչ մեմբրաններ, գեոսինթետիկ կոմպոզիտներ։
* Ջրահեռացման և օդափոխության համակարգեր՝ Aquasystem ջրահեռացման համակարգեր և սոֆիտային լուծումներ։
* Հարմարավետության էլեմենտներ՝ մանսարդային պատուհաններ և աստիճաններ։
1000-ից ավելի գոհ հաճախորդներն ու իրականացված նախագծերը վկայում են մեր հուսալիության մասին։ «Հովաշ»-ը երաշխավորում է Ձեր տան հարատևությունն ու անզիջում որակը։

«Հովաշ» ընկերությունը Հայաստանում իտալական Tegola Canadese և ռուսական aquAsistem ընկերությունների բացառիկ ներկայացուցիչն է, ինչպես նաև ներկայացնում է Kronospan և Fakro բրենդները։
«Հովաշ. Ձեր տանիքի հուսալիությունը՝ հաստատված տասնամյակների փորձով»։
Աշխարհի առաջատար արտադրողներից մեկը՝ տանիքային նյութերի, ջրամեկուսիչ և գեոսինթետիկ համակարգերի ոլորտում։ Այս բարձրակարգ լուծումները լայնորեն կիրառվում են ինչպես արդյունաբերական, այնպես էլ քաղաքացիական շինարարության մեջ՝ ապահովելով անգերազանցելի որակ և ամրություն։
AQUASYSTEM ապրանքային նշանի արտադրանքը պատրաստվում է բացառիկ, ժամանակակից և բարձր տեխնոլոգիական սարքավորումներով՝ եվրոպական առաջատար արտադրողների պրեմիում հումք:


FAKRO-ն 1991 թվականին հիմնադրված մասնավոր ընտանեկան ընկերություն է։ Ընդամենը մի քանի տարում փոքր բիզնեսից վերածվելով միջազգային կորպորացիայի՝ FAKRO-ն մասնագիտացել է ձեղնահարկի պատուհանների և աստիճանների արտադրության մեջ։
